շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մալաթիայի ոստիկանները ապօրինի հրազեն ու կանեփի բույսեր են հայտնաբերել (տեսանյութ)

Մալաթիայի ոստիկանները ապօրինի հրազեն ու կանեփի բույսեր են հայտնաբերել (տեսանյութ)

Հուլիսի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Շահումյանի 6-րդ փողոցի մի տնից բերման են ենթարկել 38-ամյա տանտիրոջը:

Ոստիկանությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ննջասենյակից ներկայացրել է հրացան:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տան բակից հայտնաբերվել է նաև կանեփանման յոթ բույս:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: