ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Սիրելի՛ հայրենակիցներ.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Նոր տարին ընտանեկան տոներից ամենասիրվածն ու սպասվածն է։ Ցանկանում եմ, որ Ամանորն իսկապես տոնական լինի բոլորիդ ընտանիքներում և իրականություն դարձնի նոր տարվա հետ կապված ձեր բոլոր նպատակներն ու բարի ցանկությունները։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, բազմաոլորտ տնտեսության զարգացման տեսլականը մենք պետք է կյանքի կոչեենք միահամուռ ուժերով, յուրաքանչյուրս մեր գործառույթների և հնարավորությունների շրջանակում՝ առանց ջանք ու եռանդ խնայելու:

Իսկ այսօր՝ նախ մեր խոնարհումով հարգենք հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը և զորակցենք նրանց ընտանիքներին։ Մեր համատեղ ուժերով և համախմբվածությամբ՝ կերտենք ապահով, կանգուն Հայաստան, ստեղծենք ավելի զարգացող ու բարգավաճ վարչական շրջան։

Թող որ 2024 թվականը յուրաքանչյուր հայի համար դառնա խաղաղության, բարեկեցության, նոր նախաձեռնությունների իրականացման ու ձեռքբերումների տարի։ Թող որ բոլորիս օջախներում միշտ լինի սեր, ջերմություն, համերաշխություն և իհարկե Աստծո օրհնություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հարգանքներով՝ Ռոմիկ Մխիթարյան՛՛:

 

  • Կիսվել: