կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Կոստայի հետ

Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Կոստայի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 7-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ։

Ինչպես տեղեկանում  ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպան Մակունցը կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:

  • Կիսվել: