ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մակունցի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է․ պարզաբանում

Մակունցի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է․ պարզաբանում

Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:

Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ»:

  • Կիսվել: