Մակրոնը հեգնանքով է արձագանքել Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի թագավորի կատակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում մեկնաբանել է Սպիտակ տանն Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ անցկացված պետական ընթրիքի ժամանակ հնչած կատակը։
Ելույթի ժամանակ բրիտանական միապետը, արձագանքելով Թրամփի խոսքերին, նշել է, որ «եթե Մեծ Բրիտանիան չլիներ, ամերիկացիները, ամենայն հավանականությամբ, ֆրանսերեն կխոսեին»։
Մակրոնը դրան պատասխանել է հեգնանքով՝ գրելով. «Դա շքեղ կլիներ»։
Ավելի վաղ Թրամփը նույնպես հանդես էր եկել պատմական ակնարկով՝ հայտարարելով, թե առանց Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության՝ Եվրոպան կարող էր «գերմաներեն խոսել և, գուցե, մի փոքր էլ՝ ճապոներեն»։
Թագավոր Չարլզ III-ի այցն ԱՄՆ նվիրված էր դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին։


