կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանում փախստականների կարիքների համար հատկացնել 97 մլն դոլար

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանում փախստականների կարիքների համար հատկացնել 97 մլն դոլար

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանում փախստականների կարիքների համար հատկացնել 97 մլն դոլար: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Ժնևի կենտրոնակայանից։

Նշվում է, որ մարդասիրական ծրագիրը հաշվված է մինչև 2024 թվականի մարտի վերջը:

՛՛ՄԱԿ ՓԳՀ-ն ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկեր ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին կոչ է անում 97 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ փախստականներին, ինչպես նաև նրանց մեծահոգաբար հյուրընկալողներին, հրատապ մարդասիրական օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար՛՛,-նշված է հայտարարության մեջ։

Օգնության արտակարգ ծրագիրը, որը հաշվված է մինչև 2024 թվականի մարտի վերջը, ներառում է 60 գործընկերների համատեղ գործողություն, այդ թվում՝ 43 ազգային հասարակական կազմակերպություններ։ Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի 136 հազար փախստականների և փախստականներ ընդունող տեղական համայնքների 95 հազար բնակիչների։

  • Կիսվել: