ՄԱԿ․ Հայաստանը կայուն զարգացման վարկանիշում առաջ է անցել Ադրբեջանից և Վրաստանից
ՄԱԿ «Կայուն զարգացման մասին զեկույց — 2026»-ի համաձայն՝ Հայաստանը Կովկասի երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը՝ համաշխարհային վարկանիշում զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը։ Նրան հաջորդում են Ադրբեջանը (52-րդ տեղ) և Վրաստանը (61-րդ տեղ)։ Այս մասին հայտնել է Eurasianet.org-ը։
ՄԱԿ զեկույցում Հայաստանը նշվել է անհավասարության կրճատման նպատակին հասնելու ուղղությամբ ունեցած հաջողությունների համար, սակայն միաժամանակ մտահոգություն է արտահայտվել երկրում շրջակա միջավայրի վիճակի վատթարացման կապակցությամբ։
Փաստաթղթում նշվել է, որ առաջադրված նպատակները, որոնց սկզբնապես նախատեսվում էր հասնել մինչև 2030 թվականը, սահմանված ժամկետում չեն իրականացվի։
«Առաջադրված նպատակները չափազանց հավակնոտ են և ձեռք չեն բերվի։ … Այնուամենայնիվ, դրանք խթանել են գործողությունները և ոգեշնչել կառավարություններին՝ լուծելու լայնածավալ և բարդ խնդիրներ», — նշվել է զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ վերջին տասնամյակի գլխավոր դասն այն է, որ խաղաղությունը կայուն զարգացման անհրաժեշտ պայմանն է։
«Առանց խաղաղության որևէ այլ վերափոխում անհնար է», — նշվել է զեկույցում։
«Պատերազմը քայքայում է ենթակառուցվածքը, ստիպում բնակչությանը լքել իրենց տները, շեղում է ռեսուրսները, թուլացնում և խարխլում է այն ինստիտուտները, որոնց միջոցով իրականացվում են վերափոխումները։ Այն թունավորում է քաղաքական հարաբերությունները, որոնց վրա պետք է կառուցվի համագործակցությունը։ Պատերազմը քայքայում է այն բարոյական հիմքը, որի վրա հիմնված են կայուն զարգացման նպատակները», — նշվել է զեկույցում։



