հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մահվшն ելքով վրաերթ՝ Աշտարակում

Մահվшն ելքով վրաերթ՝ Աշտարակում

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին։

«Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Կիսվել: