շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մահվան ելքով վրաերթ-փախուստ Հրազդան քաղաքում

Մահվան ելքով վրաերթ-փախուստ Հրազդան քաղաքում

Այսօր մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը, վիրավորին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի:Վիրավորը ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ, կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Իրավապահ մարմինները 1.5 կիլոմետր հետապնդել են փախուստի դիմած վարորդին ու կարողացել են բռնել նրան «Ծովինար» ջրամբարի մոտ:Վերջինս բերման է ենթարկվում ոստիկանության Հրազդանի բաժին:

  • Կիսվել: