երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մահվան ելքով վրաերթ՝ Աբովյան քաղաքում

Մահվան ելքով վրաերթ՝ Աբովյան քաղաքում

Հուլիսի 20-ին՝ ժամը 22.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ինքը մարդու է վրաերթի ենթարկել:

Պարզվել է, որ ժամը 21.40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա Նիկոլայ Նաղդալյանին, որը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Վարորդը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: