երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մահվան ելքով կրկնակի վրաերթ՝ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց․ կան 1 զոհ, 1 վիրավոր

Մահվան ելքով կրկնակի վրաերթ՝ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց․ կան 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Վահե Խաչատրյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել Շրիլանկայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նայառա Դոնա Մադանասինգհագե Ռանջիթսինգհինին, որից հետո բախվել է Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Քեհեյանի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենային, իսկ հետիոտնին, ըստ նախնական տեղեկությունների կրկնակի վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 50-ամյա Սիրանուշ Մելքոնյանը՝ իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով, որին էլ իր հերթին բախվել է դեռևս անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Ս․ Մելքոնյանի ավտոմեքենային բախված վարորդը իր վարած ավտոմեքենայով լքել է դեպքի վայրը։

Դեպքի վայրից «Hyundai»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 51-ամյա Արտյոմ Առաքելյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վ․ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ «Hyundai» մակնիշի ավտոմեքենային բախված և դեպքի վայրը լքած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: