երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահվան ելքով ավտովթարների աճի հիմնական պատճառը ճանապարհների վատ լուսավորության ու անմխիթար վիճակով է պայմանավորված

Մահվան ելքով ավտովթարների աճի հիմնական պատճառը ճանապարհների վատ լուսավորության ու անմխիթար վիճակով է պայմանավորված

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների աճի կարևորագույն հանգամանքը պայմանավորված է ավտոմեքենաների քանակի ավելացմամբ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Ցավոք, արձանագրվել են ավտոտրանսպորտային պատահարների և դրա հետևանքով զոհերի թվի աճ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Դրանք մշտապես առկա են եղել, սակայն պետք է հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք, որը բնորոշ է վերջին տարիներին` մեծածավալ ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան: Եթե նախկինում որոշ ճանապարհային հատվածներ նախատեսված էին որոշակի քանակի տրանսպորտային միջոցների համար, այսօր այդ հատվածներում ունենք քանակի էական  ավելացում»,- ընդգծեց Ֆիդանյանը:

Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է թեթև ճանապարհատրանսպորտային պատահարներով, իսկ մահվան ելքերը հիմնականում պայմանավորված են Երևանից դուրս արագ երթևեկության հանգամանքով կամ ճանապարհների վատ լուսավորության ու անմխիթար վիճակով:

  • Կիսվել: