երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահվան ելքով ավտովթար-վրաերթ՝ Կոտայքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Vaz 21-08-ը. կա 1 զոհ

Մահվան ելքով ավտովթար-վրաերթ՝ Կոտայքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Vaz 21-08-ը. կա 1 զոհ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 40-ամյա Կամո Ա.-ի վարած Vaz 21-08 մակնիշի եւ 25-ամյա Ռոբերտ Հ.-ի վարած Volkswagen ​ մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Vaz ​21-08-ի ուղեւոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Գոռ Խ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ​ հրամանատարի տեղակալ Լեւոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: