ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը

Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը

Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը: Այս մասին հայտնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա գրել է. ՛՛Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:

Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ:

Ցավակցում ենք պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՛՛:

 

  • Կիսվել: