երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահացել է Վարդան Սըրմաքեշի հայրը

Մահացել է Վարդան Սըրմաքեշի հայրը

Ժնևում 94 տարեկան հասակում մահացել է շվեյցարահայ բարերար, գործարար Վարդան Սըրմաքեշի հայրը։

Վաղը Ժնևում կկայանա նրա հոգեհանգիստը, իսկ հունվարի 9-ին հուղարկավորությունը։

Սգո արարողություններին կմասնակցեն շվեյցարացի գործարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար ժնև կթռչեն նաև հայաստանցի գործարարներ և պաշտոնատար անձիք։

Նշենք, որ Վարդան Սըրմաքեշը սերում է ոսկերիչների ընտանիքից։ Նա «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցների հայտնի բրենդի սեփականատերն է, «ԱրմՍվիսԲանկի» նախագահը։ Սըրմաքեշը բազմամիլիոնանոց ներդրումային ծրագրեր է իրականացնում Հայաստանում  և Արցախում, ինչպես նաև ֆինանսավորում բարեգործական ծրագրեր։        

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: