Մահացել է թբիլիսահայ հասարակական գործիչ Վալերի Ունանյանցը
Մահացել է թբիլիսահայ հասարակական գործիչ, Armenian Art Hall էլեկտրոնային հրատարակության նախագծի հեղինակ և գլխավոր խմբագիր Վալերի Ունանյանցը, գրում է aliq.ge-ն:
Ունանյանցը ծնվել է Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում տարբեր հրամանատարական պաշտոններում։
Նա լրագրողական ֆեդերացիայի անդամ էր, հեղինակել է մի շարք հրապարակագրական ակնարկներ, պատմվածքներ և վիպակներ, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պիես։
Ունանյանցի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-15, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին։


