հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է Ռոբերտ Մինասյանը

Մահացել է Ռոբերտ Մինասյանը

65 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Պարոն Մինասյանն այսօր է մահացել։ Նրա հոգեհանգստի արարողությունը կայանալու է վաղը՝ մայիսի 14-ին՝ ժամը 18։00-ին Խաղաղ Դոնի փողոցի սգո սրահներից մեկում։ Մայիսի 15-ին ժամը 14։00-ին կլինի հուղարկավորությունը»,- նշեց Ապրեսյանը։

Ռոբերտ Միանսյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին։ 1974-1980 թթ․ նա սովորել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում և ստացել է նկարիչ-քանդակագործ-մանկավարժի որակավորում։ Աշխատել է Գեղարվեստա-թաթերական ինստիտուտում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ 1973 թվականից Միանսյանն աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ 2001 թվականին նա հիմնադրել է Տուրիզմի հայկական ինստիտուտը, կրթական գործունեություն սկսել է ծավալվել 2002 թվականից։ Մինասյանը եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ, ինչպես նաև Երևանի ԵԿՄ անդամ։ Մահացել է 2020 թվականի մայիսի 13-ին։

  • Կիսվել: