չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մահացել է «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակը

Մահացել է «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակը

85 տարեկանում մահացել է վրացի կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելին, հաղորդում է Ռիա Նովոստի-ն:

Գիա Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտությամբ։ Նա «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։

2017 թվականին նա այցելել էր Հայաստան ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Անկեղծ ասած, կարծում եմ, սա կլինի իմ վերջին այցելությունը՝ առողջական խնդիրներից ելնելով, բայց Աստված տա, եթե կրկին կարողանամ գալ, ես երջանիկ կլինեմ»։

  • Կիսվել: