Մահացել է դերասանուհի Զառա Արամյանը
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը։
«Մեր ուրախ Զառան էլ մեր հետ չի: Լույսերի մեջ մնա...»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Զառա Արամյանը գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր։


