շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը

Մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տեղեկացնում է, որ մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը.

«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։

Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»:

Դերասանը 72 տարեկան էր:

  • Կիսվել: