ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը

Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը

Մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության  նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

Հիշեցնենք՝ Նորայր Դավիդյանը 1966-1972 թթ. սովորել է  Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1972-1973 թթ.՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրայում։1976-1980 թթ. այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում։

1973-1995 թթ. եղել է Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունք՝ վիրաբույժ, 1982 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով, 1985-1991 թթ. ՝ Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ, 1991-1995 թթ. ՝ Այրվածքների կենտրոնի ղեկավար, 1995-2003 թթ. ՝ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի ղեկավար։ 1996 թվականին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելի անվան համալսարանում։ 1996 թվականին ղեկավարել է ՀՀ ԳԱԱ «Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեման։ 2003 -2007 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար։

  • Կիսվել: