կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչից է մահացել առողջապահության նախկին նախարարը

Ինչից է մահացել առողջապահության նախկին նախարարը

Այսօր 70 տարեկանում կյանքից հեռացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը:

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Դավիդյանցի մոտ թոքաբորբ էր: Նա մի քանի ամիս է արդեն հիվանդանոցում էր: Առողջական վիճակի վատթարացմանը նպաստել էին նաև վերջին զարգացուները հատկապես քրեական գործի հետ կապված: Նշենք, որ առողջապահության նախկին նախարարին կասկածում են խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ: Քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կատարել մի շարք չարաշահումներ: 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ նման եղանակով Ն.Դ-ի կողմից յուրացվել են կենտրոնում ձևակերպված 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը:

  • Կիսվել: