երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Ակիսկալը

Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Ակիսկալը

Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Սուրենի Ակիսկալը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 
 
«Ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է անվանի հոգեբույժ, գիտնական, Հայաստանի մեծ բարեկամ, պրոֆեսոր Հակոբ Ակիսկալը:
 
Խորին ափսոսանք ենք հայտնում մեծանուն բժշկի կորստի կապակցությամբ, ցավակցում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,- գրված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: