շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ճանապարհի երթևեկությունը հոկտեմբերի 6-10-ը դադարեցվելու է

Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ճանապարհի երթևեկությունը հոկտեմբերի 6-10-ը դադարեցվելու է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00-ն (միայն գիշերային ժամերին) դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։
 
Պատճառվող անհարմարության համար հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

  • Կիսվել: