ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Լունապարկում» տուժած քաղաքացու գլուխը վիրահատել են. նա միացված է արհեստական շնչառության սարքին

«Լունապարկում» տուժած քաղաքացու գլուխը վիրահատել են. նա միացված է արհեստական շնչառության սարքին

Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ում երեկ՝ նոյեմբերի 24-ին, տուժած քաղաքացու գլուխը վիրահատել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից։

Այս պահին նա միացված է արհեստական շնչառության սարքին։ Նա մարմնական վնասվածքներ է ստացել, երբ ատրակցիոնի նստարանը պոկվել ու ընկել է։

Կայքը տեղեկացավ, որ տուժածը Մոլդովայի 29 տարեկան քաղաքացի է։

NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասաց, որ այդտեղ 6 ամիս առաջ տեխնիկական փորձաքննություն իրականացրել է մասնավոր կառույց, եւ տվել է իր դրական եզրակացությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լունապարկ»–ի ատրակցիոններից մեկի նստարանը պոկվել ու ընկել է քաղաքացու վրա, նա հոսպիտալացվել է:

  • Կիսվել: