կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Բելառուսի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։

Մարտի դաշտում մեր հայրերի և պապերի սխրանքն, ինչպես նաև թիկունքում հաղթանակը կերտողների անձնուրաց աշխատանքը մեզ համար մնալու են որպես հպարտության անսպառ աղբյուր և հայրենիքի նկատմամբ սիրո ու անսահման հայրենասիրության օրինակ։

Համոզված եմ, որ ֆաշիզմի նկատմամբ մեր ընդհանուր հաղթանակը հետագայում ևս կծառայի ի շահ մեր երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման»,-ասված է Բելառուսի նախագահի ուղերձում։

 

 

  • Կիսվել: