երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լրագրողները կմասնակցեն Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարին

Լրագրողները կմասնակցեն Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 2-րդ անգամ, այս տարի կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ադրբեջանի լրագրողական ընտրանիները։ Թիմերը բաժանված կլինեն երկու խմբերի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված կլինեն տարբեր խմբերում եւ կկարողանան մրցել միմիայն եզրափակիչում։ Յուրաքանչյուր հանդիպում կտեւի 20 րոպե։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

Հայաստանի լրագրողները վերջերս 2-րդ տեղն են գրավել Դրուսկինինկայի հեղինակավոր մրցաշարում։

  • Կիսվել: