երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը ենթակա է վերանայման. Ալեն Սիմոնյան

Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը ենթակա է վերանայման. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խստորեն դատապարտեց ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը` շեշտելով, որ բռնությունն անընդունելի է եւ որեւէ արդարացում չունի:

Նա նշեց, որ  նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, եւ, ամենայն հավանականությամբ, այն վերանայման ենթակա է:

Սիմոնյանի խոսքով՝ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են` հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը:

Ըստ ԱԺ նախագահի՝ ամենակարեւորը դեպքերի կրկնությունից խուսափելն է:

 

 

  • Կիսվել: