երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Լոռու մարզում վնասվել են Team Telecom Armenia-ի մալուխները, ինչը հանգեցրել է ինտերնետ հասանելիության խնդիրների

Լոռու մարզում վնասվել են Team Telecom Armenia-ի մալուխները, ինչը հանգեցրել է ինտերնետ հասանելիության խնդիրների

Հայտնում ենք, որ ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային ենթակառուցվածքների փլուզման արդյունքում վնասվել են նաև Team Telecom Armenia-ի մալուխները, ինչը հանգեցրել է ինտերնետ հասանելիության խնդիրների, հատկապես Լոռու մարզում: Այս մասին հայտնում են ընկերությունից:

«Մեր տեխնիկական թիմը գործադրում է բոլոր ջանքերը կապը հնարավորինս արագ վերականգնելու համար: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեր զանգերի կենտրոնի հետ, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Հեռ.` 100»,-ասվում է գրառման մեջ:

  • Կիսվել: