շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լոռու մարզում տղամարդը ԳԱԶ-53-ին բարձված խոտի վրայից վայր է ընկել և տեղում մահացել

Լոռու մարզում տղամարդը ԳԱԶ-53-ին բարձված խոտի վրայից վայր է ընկել և տեղում մահացել

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:   Ժամը 20:30-ի սահմաններում, Տաշիր քաղաքից դեպի Բլագադարնոյե գյուղի սկզբնամասում, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված, ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան ընթանալիս, խոտի վրա նստած, Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը՝ ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով Ա. Թանգամյանը տեղում մահացել է:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառաոյղները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:   Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Սարգսյանի գլխացվորությամբ:  

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտղից ժամանել է քննչական խումբը:   Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:   

  • Կիսվել: