շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լոռու մարզում բախվել են КАМАЗ-ն ու Nissan Micra-ը. կա վիրավոր

Լոռու մարզում բախվել են КАМАЗ-ն ու Nissan Micra-ը. կա վիրավոր

Ապրիլի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմանում Ստեփանավան-Տաշիր ավտաճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 62-ամյա Գևորգ Էլոյանի բավարած КАМАЗ մակնիշի և 47-ամյա Մարգո Բաշոյանի վարած Nissan Micra մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Մ․ Բաշոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: