կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լոռու մարզում բախվել են Dodge Challenger-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Լոռու մարզում բախվել են Dodge Challenger-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում բախվել են Այգեհովիտ գյուղի բնակիչ, 66-ամյա Ալբերտ Դ.-ի վարած Ford Transit մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Ստանիսլավ Ա.-ի վարած Dodge Challenger մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Dodge-ը դուրս է եկել եթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու քարերին: Dodge-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ. Պարանյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: