չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Լոռու մարզպետը ծանոթացել է ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրող հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներին

Լոռու մարզպետը ծանոթացել է ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրող հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 29-ին խորհրդակցություն է անցկացրել ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ:

Մարզի ղեկավարը ծանոթացել է հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ:

Այսօր խումբն աշխատել է Հաղպատ, Շնող բնակավայրերի հասանելի հատվածներում, Ալավերդու Թումանյան փողոցում, Սանահին կայարան, Էնգելս թաղամասերում, գրանցել բնակիչների և Մ6–ից Հաղպատ գնացող ճանապարհի վրա գործունեություն ծավալող իրավաբանական անձանց գույքային վնասները:

Հանձնաժողովի աշխատանքները շարունակական են։

  • Կիսվել: