ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները

Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին և Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին, ովքեր աշխատանքային այցով Լոռու մարզում էին։

Նրանք մարզի ղեկավարին տեղեկացրել են, որ Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները, քննարկվել են ստուգումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրել են «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորել է կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերը և հայտնել սերտ համագործակցության իր պատրասատակամությունը։

Շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները և Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը հանդիպել են նաև մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ նրանց հետ նույնպես քննարկելով «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը և Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը շրջայց են կատարել Լոռու մարզի դպրոցներում, որտեղ ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները։

Տեսչական մարմնի աշխատակիցները Վ․ Մատիկյանին ներկայացրել են կատարված աշխատանքները։ Տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային քննարկումներ է ունեցել դպրոցների տնօրենների մասնակցությամբ։

  • Կիսվել: