երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների հաղթահարման նպատակով 100 մլն դրամի չափով մարդասիրական օգնություն կտրամադրվի

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների հաղթահարման նպատակով 100 մլն դրամի չափով մարդասիրական օգնություն կտրամադրվի

Կառավարությունը հուլիսի 25-ի նիստին հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվու­թյուն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

ՀՀ ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից ՀՀ-ին, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ-ում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

 

  • Կիսվել: