շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լոռիում «Կամազ»-ը բախվել է գազատարին. բարձված խողովակները լցվել են գետը

Լոռիում «Կամազ»-ը բախվել է գազատարին. բարձված խողովակները լցվել են գետը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ shamshyan.com-ի` ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին:

КамАЗ -ը բարձված է եղել մեծ խողովակներով: Բախման հետևանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի մասը ընկել է գազատար խողովակի վրա, մի մասն էլ լցվել է գետը:

Մինչ փրկարարների ժամանելը, КамАЗ -ի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Մանրամասները` սկզբնաղբյուրում

  • Կիսվել: