ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լոռիում աղջիկը տան շինության պատին ամրացված խողովակից կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա քրոջը

Լոռիում աղջիկը տան շինության պատին ամրացված խողովակից կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա քրոջը

Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ, 11-ամյա Է, Դ․-ն իր քրոջը՝ 14-ամյա Մ, Դ․-ին տանը միայնակ թողնելով՝ գնացել է հարևանի տուն, որոշ ժամանակ անց վերադառնալով տուն՝ տանը կից շինության պատին ամրացված խողովակից (շարֆով) կախված վիճակում նկատել է քրոջը, ապա վազելով օգնության է կանչել հարևանուհուն, վերջինս էլ՝ իր մյուս հարևաններին, երեխային իջեցրել են կախված տեղից, ապա փորձել են տանել հիվանդանոց՝ մինչ այդ ահազանգելով շտապօգնություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: