շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լողասեզոնի բացմանն ընդառաջ՝ Արմեն Փամբուխչյանը ծանոթացել է ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը

Լողասեզոնի բացմանն ընդառաջ՝ Արմեն Փամբուխչյանը ծանոթացել է ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը

Մեկնարկել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից:
 
May be an image of 15 people, people standing and outdoors
 
Այսօր՝ հունիսի 10-ին, նախարար Փամբուխչյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում. առաջին կանգառը Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատն էր: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի ՄՓՎ պետ Գևորգ Գալստյանը։
 
May be an image of 6 people, people standing and outdoors
 
2022 թվականի լողասեզոնի բացմանն ընդառաջ՝ Արմեն Փամբուխչյանը ծանոթացել է ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին:
 
May be an image of 5 people and people standing
 
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը նախարար Փամբուխչյանն ուրախությամբ ընդգծել է, որ նախորդ տարի լողասեզոնի ամբողջ ընթացքում որևէ դժբախտ դեպք չի արձանագրվել, և հույս հայտնել, որ նույն ձեռքբերումը կունենանք նաև այս տարի։
 
No photo description available.
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայիսի 6-ին Սևանա լճում անհետացած երկու ձկնորսի որոնողական աշխատանքներին:
 
«Որոնումների արդյունքում՝ ձկնորսներից մեկի դին հաջողվել է հայտնաբերել, սակայն երկրորդ ձկնորսի որոնումները շարունակվում են արդեն տևական ժամանակ։ Մեր աշխատանքների արդյունավետությունը միաժամանակ պայմանավորված է Գեղարքունիքի մարզպետարանի հետ շուրջօրյա համագործակցությամբ, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, մարզպետարանի աշխատակազմին, Գեղարքունիքի ՄՓՎ-ին»,- նշել է ԱԻ նախարարը։
 
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ակնկալվում է նախորդ տարվա համեմատ ունենալ զբոսաշրջիկների 50 տոկոս աճ։
 
«Բնական է, որ մենք պետք է ավելի ուժեղացնենք մեր փրկարակական ծառայությունները՝ դրանք հագեցնելով տեխնիկական նոր միջոցներով ու հնարավորություններով։ Օգտվելով առիթից՝ Վարդենիկ գյուղի բնակչության անունից ուզում եմ իմ երախտագիտութունը հայտնել ԱԻ նախարարին ու փրկարարներին՝ Սևանա լճում անհետացած ձկնորսների որոնողական աշխատանքներն անընդմեջ կազմակերպելու համար։ Մեր շուրջօրյա համագործակցությունը միշտ տալիս է տեսանելի արդյունքներ»,- նշել է Կարեն Սարգսյանը։
 
Մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատներ:
 
 

  • Կիսվել: