շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Լկտի սուտ է». Յուրի Խաչատուրովը՝ իր բնակարանը խուզարկելու մասին

«Լկտի սուտ է». Յուրի Խաչատուրովը՝ իր բնակարանը խուզարկելու մասին

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրվը լկտի սուտ է որակում լուրերն այն մասին, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում բարձրաստիճան զինվորականների բնակարանում:

«Լկտի սուտ է, չեմ մեկնաբանում: Կապի ավարտը»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովը:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:

 Նախկին ՊՆ նախարար, այժմ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց, որ տեղեկություն չունի, արդյոք իրենց տունն էլ է խուզարկվելու, թե ոչ։ «Գան մեր տուն, ինչ անեն», - սահմանափակեց Օհանյանը։

  • Կիսվել: