կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, նա ձերբակալվել էր։ 

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Խաչատուրովին, նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:

 

 

  • Կիսվել: