կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերաքննիչ դատարանը չեղարկել է Յուրի Խաչատուրովի ելքի արգելքը

Վերաքննիչ դատարանը չեղարկել է Յուրի Խաչատուրովի ելքի արգելքը

Վերաքննիչ դատարանը չեղարկել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ելքի արգելքը։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։ Հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։

 

Օգոստոսի 30-ին նիստի ժամանակ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ դատարանին խնդրել է չեղարկել ելքի արգելքը եւ այդ մասին տեղեկացնել ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Պաշտպանության կողմը միացել է խնդրանքին։ Դատախազներ Գեւորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը համաձայնեցին, որ առաջին ատյանի դատարանի որոշմանը համապատասխան սահմանափակումները պետք է չեղարկվեն։ Լսելով կողմերին՝ դատավոր Հովակիմյանը որոշեց բավարարել բողոքը։

  • Կիսվել: