շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լիբանանում Նիդերլանդների դեսպանի կինը, որը վիրավորվել էր Բեյրութի պայթյունի ժամանակ, մահացել է

Լիբանանում Նիդերլանդների դեսպանի կինը, որը վիրավորվել էր Բեյրութի պայթյունի ժամանակ, մահացել է

Լիբանանում Նիդեռլանդների դեսպանի կինը, որը վիրավորվել էր Բեյրութում տեղի ունեցած պայթյունից, մահացել է։ Այս մասին ասված է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է Vesti.ru-ն։

55-ամյա Հեդվիգ Ուոլմանս Մոլլերը լուրջ վնասվածքներ է ստացել և, չնայած բժիշկների ջանքերին, մահացել է չորս օր անց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեսպանը չի տուժել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ մարդ, տուժել՝ ավելի քան 5 հազարը: Շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի։

Լիբանանի կառավարության որոշմամբ, ստեղծվել է քննչական կոմիտե, որը պետք է պարզի նավահանգստում պայթյունի պատճառը:

  • Կիսվել: