Լիբանանում ՀՀ դեսպանության հայտարարությունն՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից։ Այս մասին տեղեկանում ենք Լիբանանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Բեյրութում և Լիբանանի մի շարք այլ քաղաքներում երկու օր է սկսվել են զանգվածային ցույցեր: Բնակիչները բողոք են հայտնում երկրի տնտեսական իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Ցույցերի մասնակիցները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը։