ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լիբանանում Ադրբեջանի դեսպանության մոտ երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա են իրականացրել

Լիբանանում Ադրբեջանի դեսպանության մոտ երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա են իրականացրել

Երեկ երեկոյան մի խումբ դաշնակացական երիտասարդներ Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացրել։

ՀՅԴ-ից հայտնում են, որ նրանք կարգախոսներով, ցուցապաստառնրով իրենց բողոքն են արտահայտել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության դեմ։

Հայտարարել են, որ մարդասիրական աղետ ստեղծելով և ամբողջ ժողովրդին սովամահ անելով՝ Ադրեջանը փորձում է ցեղասպանության ենթարկել Արցախպի 120 հազար բնակչությանը։

Նրանք նաև կարմիր գույով ներկել են դեսպանատան գլխավոր մուտքի պատը՝ որպես Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության խորհրդանիշ։

Երիտասարդները վերահաստատել են իրենց հանձնառությունը ամեն ձևով աջակցել Արցախի ժողովրիդն ու առնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։

  • Կիսվել: