Լիբանանի հայ համայնքը՝ ռասիստական հարձակումների թիրախ
Վերջին օրերին Լիբանանի հայ համայնքը դարձել է ռասիստական հարձակումների ու ատելության թիրախ, մասնավորապես, օսմանության ու էրդողանական Թուրքիայի հետևորդների կողմից, տեղեկացնում է Massispost.com-ը։
Նշվում է, որ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ լիբանանյան Ալ Ժադիդ հեռուստաալիքով հեռուստաշոուի հայազգի հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանը սոցիալական ցանցերով հաղորդագրություն էր ստացել մի հեռուստադիտողից, որը նրան անվանել էր ներգաղթյալ ու նենգ օտարական: Ի պատասխան՝ Նշան Տեր-Հարությունյանը հակադարձել էր իրեն վիրավորողին ու նշել, որ Թուրքիան, Էրդողանն ու օսմանցիներն են նենգ, և ովքեր հակառակն են կարծում, պետք է Օսմանյան կայսրության ու Լիբանանի պատմությունն ուսումնասիրեն:
Հեռուստաշոուից հետո տասնյակ մարդիկ՝ հիմնականում օտարերկրացիներ, սադրիչ հայտարարություններ են արել հայ համայնքի դեմ:


