կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բուժառուներից 11-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքներում

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բուժառուներից 11-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքներում

ԱՍՀՆ-ն գործարկել է թեժ գիծ, որի հեռախոսահամարն է 114: Այն գործում է շուրջօրյա: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ արդեն իսկ 8500 զանգ է գրանցվել թեժ գծին: Հարցերը հավաքագրվել են, դրանց կտրվեն լուծումներ:

Առաջնային կարիքների հաշվառման հարթակում շուրջ 13500 հայտ է լրացվել, որոնց նպատակը կարիքների օբյեկտիվ գնահատումն է:

Կամավորների հավաքագրման գործընթացը ևս շարունակվում է, լրացված հայտերի քանակը շուրջ 1000 է:

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բուժառուների դուրսգրման գործընթաց չկա: 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքներում:

«Ցավոք սրտի, մենք ունենք նաև դժբախտ ելքեր»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները բավարարելու համար յուրաքանչյուր անձի հատկացվելու է 100 հազար դրամ:

  • Կիսվել: