շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ–ից բռնի տեղահանված 7904 երեխա ՀՀ դպրոցներում շարունակում է իր ուսումը

ԼՂ–ից բռնի տեղահանված 7904 երեխա ՀՀ դպրոցներում շարունակում է իր ուսումը

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7904 երեխա ՀՀ դպրոցներում շարունակում է իր ուսումը։ Տեղեկությունը ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
 
Նրա խոսքով ` այդ ցուցանիշը կազմում է ընդհանուր աշակերտների շուրջ 38 %–ը։
 
Ըստ մարզերի` դպրոց հաճախող երեխաները տեղաբաշխվել են հետևյալ կերպ.
Սյունիքում՝320 դպրոցական, Վայոց Ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում` 1221, Կոտայքում` 1348, Արագածոտնում` 371, Արմավիրում` 671, Շիրակում` 282, Լոռիում` 404, Տավուշում` 222 և Երևանում` 2543 աշակերտ։

  • Կիսվել: