հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Բամբասկոտ կնոջ նման անունս եք տալիս», «Բամբասկոտ կինը ձեր ամուսինն ա»

Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Բամբասկոտ կնոջ նման անունս եք տալիս», «Բամբասկոտ կինը ձեր ամուսինն ա»

ԱԺ պատշտպանության եւ անվտանգությանհարցերի հանձնաժողովի նիստում այսօր կրքերը շիկացան եւ լեզվակռիվ սկսվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի միջեւ:

Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Աննա Գրիգորյանին ելույթ ունենալ՝ նշելով, որ նա արդեն խոսել է եւ հիմա իրավունք չունի խոսելու:

«Պարոն, դուք ինձ մի ընդհատեք»,-ասաց Աննա Գրիգորյանը:

«Ես պետք է ընդհատեմ, որովհետեւ դուք խախտում եք արդեն: Չհասկացա, էս եկել եք առաջին նիստին ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվեք»,-ասաց Քոչարյանը, ինչին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Ձեր տոնը փոխեք, այսուհետ չհամարձակվեք: Եթե մինչեւ այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»:

«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք ձեզ»,-արդեն գոռալով ասաց հանձնաժողովի նախագահը: Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց. «Դուք ձեզ հավաքեք, տղամարդուն նայեք»:

«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էլ ասաց. «Երկու ընդդիմադիր կին է այստեղ նստած, հարգանք ենք պահանջում»:

 

  • Կիսվել: