հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լևոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց և զիջեց 1-ին տեղը. Tata Steel Chess India 2021

Լևոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց և զիջեց 1-ին տեղը. Tata Steel Chess India 2021

Հնդկաստանում ընթացող արագ շախմատի Tata Steel Chess India 2021 մրցաշարի երկրորդ օրն անհաջող դասավորվեց Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանի համար:

Երեք հաղթանակով մեկնարկած մեր մեր գրոսմայստերը 4-րդ տուրում պարտվեց վիետնամցի Լիեն Քուան Լիին, իսկ հաջորդ երկու պարտիաներում ոչ-ոքի խաղաց իրանցի Փահրամ Մաղսուդլուի և հնդիկ Պրագնանանդհայի հետ:

Այդպիսով, մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակեց 4 միավոր և այժմ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջին հորիզոնական բարձրացավ հնդիկ գրոսմայստեր Արջուն էրիգաիշին, որը երեք հաղթանակ տարավ և վաստակեց 5 միավոր:

Վաղը կկայանան վերջին երեք տուրերը: Լևոն Արոնյանը իրար ետևից կհանդիպի Հնդկաստանի ներկայացուցիչների հետ` Մուրալի Կարտիկեանի, կին գրոսմայստեր Վաիշալիի և մրցաշարի առաջատար Արջուն էրիգաիշիի հետ:

  • Կիսվել: