ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանգեցնել գլոբալ աղետի. Սամվել Կարապետյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանգեցնել գլոբալ աղետի. Սամվել Կարապետյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանգեցնել գլոբալ աղետի: Այս մասին հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանը, փոխանցում է Ria.ru-ն։

Հիշեցնենք, որ այս օրերին հայկական ԶՈՒ-ին ամենախոշոր ֆինանսական նվիրատվությունը կատարել է նաև «Տաշիր-գրուպի» սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանը։

«Արդեն 10 օր է Լեռնային Ղարաբաղում դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում: Լայնամասշտաբ պատերազմ է սկսվել, որն արդեն մեծ թվով զոհերի է հանգեցրել, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում:

Եթե իրավիճակը կանգ չառնի ամենամոտ ապագայում, այն կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական աղետի: Մի բան է ակնհայտ, որ հակամարտությունը չի լուծվելու ռազմական ճանապարհով, լուծումը խաղաղ հարթության վրա է»,- ասել է նա:

Կարապետյանի խոսքերով, կրակի դադարեցման հարցում հետաքրքրվածները պետք է հնարավորինս շուտ ըմբռնեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը. «Այսօրվա դրությամբ Ռուսաստանը տարածաշրջանում հանգստության միակ երաշխավորն է:

Ես վստահ եմ, որ այսօրվա իրավիճակում միայն նախագահ Պուտինը կարող է շատ բան անել ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչը կարող է որոշիչ լինել Լեռնային Ղարաբաղի ապագայի համար:

Կարելի է երկար ժամանակ պատրանք ունենալ, թե որևէ այլ ուժի միջամտությունը կարող է լուծել հակամարտությունը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղարար ջանքերը կարող են դադարեցնել պատերազմը:

Հակամարտության կարգավորման հարցում շահագրգռվածները որքան շուտ դա հասկանան, այնքան շուտ հնարավոր կլինի խուսափել նոր կորուստներից ու անցնել խաղաղ բանակցությունների ֆորմատին»:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «աշխարհաքաղաքական վտանգավոր հրդեհ» է, որը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում.

«Վերջին օրերը ցավով ու տագնապով են լի ամբողջ հայ ազգ համար, որը կրկին, ինչպես 1915 թվականին, ստիպված է պայքարել իր գոյատևման համար: Արցախը հերոսությամբ պաշտպանում է իր դիրքերը՝ դա անելով իր հերոս որդիների կյանքի գնով: Ամեն օր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, առանձին լոկալ հակամարտություն չէ: Մեր աչքերի առաջ ծնունդ է առնում վտանգավոր աշխարհաքաղաքական հրդեհ, որի կայծերը կարող են թռնել ու դուրս գալ տարածաշրջանից՝ ունենալով ավելի մասշտաբային հետևանքներ»:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: